Պայմաններ և ընդհանուր դրույթներ

Վերջին թարմացումը՝ Հուլիս 29, 2015:
  1. Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Terz.am-ի որակն ու հուսալիությունը պահպանելու համար, սակայն չենք կարող լիովին այն երաշխավորել: Գաղտնիություն
    Ձեր տրամադրած ինֆորմացիայի գաղտնիությունը շատ կարևոր է մեզ համար: Terz.am կայքում գրանցվելիս՝ դուք տրամադրումք եք անձնական ինֆորմացիա, որը պահպանվում է խիստ գաղտնիության մեջ, բացառությամբ Ձեր անունի, անձնական նկարի և մուտքանունի, որոնք հասանելի են և երևալու են մնացած խաղացողներին: Անձնական նկարը չի հանդիսանում պարդադիր ատրիբուտ և դուք կարող եք այն չտեղադրել: Դուք պատրավորված չեք տեղադրել Ձեր իրական անձնական նկարը և կարող եք օգտագործել կամայական նկար, որի օգտագործումը չի խախտում այդ նկարի իրական իրավատիրոջ հեղինակային իրավունքները:
  2. Դուք պարտավորվո՛ւմ եք`
    1. Չ՛ուղարկել և չ՛տեղադրել որևէ չարտոնագրված կոմերցիոն հաղորդագրություն (օրինակ ինտերնետային աղբ - spam):
    2. Չ՛հավաքել կայքի խաղացողների մասին ինֆորմացիա՝ օգտագործելով ավտոմատացված գործիքներ (օրինակ՝ bot-եր, spider-ներ և այլն):
    3. Չ՛տեղադրել կայքում վիրուսներ կամ այլ վնասակար ծրագրային ապահովումներ:
    4. Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով
    5. Չ՛տեղադրել կայքում բովանդակություն, որը սպառնող, պոռնոգրաֆիկ բնույթի է, կամ հանդիսանում է բռնության տեսարան, մերկ մարմնի մաս:
    6. Չ՛կատարել որևէ գործողություն, որը կարող է խափանել կայքի լիակատար աշխատանքը, ժամանակավոր կամ լիովին խանգարել նրա որևէ ֆունկցիոնալության կատարումը:
    7. Չ՛ստեղծել մեկից ավել անձնական պրոֆայլ:
    8. Մենք իրավունք ենք վերապահում ջնջել կամ փոփոխել Ձեր մուտքանունը (username,login), եթե դրա կարիքը կա: Օրինակ, երբ որևէ ապրանքանշանի սեփականատերը բողոք է ներկայացնում այն մասին, որ կայքից օգտվողներից մեկը օգտագործում է իր ապրանքանշանի անվանումը, կամ երբ այդ անվանումը լրիվ կամ մասամբ համընկնում է կայքի ադմինիստրատորներից որևէցի մեկի անվանման հետ:
  3. Այլ
    1. Դուք չպետք է խաղաք միևնույն խաղասեղանի շուրջ մեկից ավել խաղացողներով: Բացի այն դեպքից, երբ ինքներդ հանդիսանում եք կայքի ադմինիստրատոր և դա անում եք կայքում հայտնաբերված սխալներն ուղղելու նպատակով:
    2. Դուք չպետք է անեք որևէ գործողություն, որը արհեստական կամ կեղծ ճանապարհով կավելացնի Ձեր ֆիշկաները, օրերը կամ ռեյտինգային միավորները:
    3. TERZ.am-ի ադմինիստրացիան իրավասու է առանց ձեզ նախորոք ծանուցելու պակասեցնել տեխնիկական թերություննրի հետևանքով ձեռք բերված ֆիշկաները, օրերը և ռեյտինգային միավորները:
    4. Դուք չպետք է խոսեք կայքի ադմինիստրացիայի անունից, եթե ինքներդ ադմինիստրատոր չեք:
    5. Դուք չպետք է խնդրեք կամ որևէ այլ ձևով կորզեք կայքի այլ խաղացողների ծածկագրերը:
    6. Դուք չպետք է տեղադրեք որձէ ապակողմնորոշիչ գովազդ:
    7. Այս կանոնակարգը ուժի մեջ է մտնում նրա հրապարակման օրվանից, և անգամ, եթե դուք գրանցվել եք մինչ այդ, դուք պետք է ուշադրությամբ կարդաք, համաձայնվեք և պահպանեք այն Terz.am կայքում խաղալու համար: Եքե դուք համաձայն չեք այս կանոնակարգի որևէ կետի հետ, ապա պարտավոր եք 7 օրվա ընթացքւմ դրա մասին տեղյակ պահել կայքի ադմինիստրացիային, ուստի Ձեր պրոֆայլը ընդմիշտ կհեռացվի կամ կարգելափակվի: Եթե դուք չուղարկեք որևէ բողոքի հաղորդագրություն, ապա մենք կհամարենք, որ դուք կարդացել և ընդունում եք նշված կանոնադրությունը:
    8. Դուք ընդունում և պահպանում եք բոլոր կիրառելի կանոնները Terz.am կայքում խաղալու համար:
  4. Այլ խաղացողների իրավունքների պաշտպանություն
    Մենք հարգում ենք մեր բոլոր խաղացողների իրավունքները, և ակնկալում ենք նույնը ձեզնից: Դուք չպետք է տեղադրեք որևէ բովանդակություն կամ կատարեք որևէ գործողություն, որը ոտնահարում է որևէ այլ խաղացողի իրավունքները, կամ որևէ այլ կերպ խախտում է օրենքը:
  5. Վեճեր
    1. Եթե դուք խախտեք այստեղ բերված կետերից և որիցէ մեկը, ապա մենք իրավունք ենք վերապահում հեռացնել կամ ժամանակավորապես դադարեցնել Ձեր մուտքը Terz.am, առանց նախորոք ձեզ ծանուցելու:
    2. Terz.am-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում խաղացողների միջև ծագած վեճերի համար: Մենք կոչ ենք անում հարգել միմյանց արժանապատվությունը և վեճեր չառաջացնել: Բայց անգամ դրանց ծագման դեպքում՝ մենք չենք տրամադրում որևէ տեղեկատվություն վիճաբանող կողմերի մասին:
    3. Դուք օգտվում եք այս կայքից Ձեր իսկ պատասխանատվությամբ: Մենք չենք կարող երաշխավորել, որ Terz.am-ը կլինի կատարյալ անվտանգության չափանիշ և պատասխանատվություն չենք կրում հատուկ կամ պատահական ձևով առաջացած վնասների համար: